«Գլենդել Հիլզի» շենքի ավտոկայանատեղիում մեքենաներ են այրվել

Ապրիլի 8-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենանաներն ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, և ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակոմյա դուռը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարահանում. տուժածներ չկան:

Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930