Բաժիններ՝

Ռեալը գրավիչ առաջարկ է պատրաստում Ալոնսոյի համար

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել իր առաջատարներից մեկին՝ կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին։

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ իսպանացի ֆուտբոլիստը չի երկարաձգելու «արքայական ակումբի» հետ պայմանագիրը, որն ավարտվելու է 2014 թվականի ամռանը։ Ըստ այդմ, ենթադրվում էր, թե Ալոնսոն արդեն առաջիկա ամռանը կհանվի տրանսֆերի։

Սակայն ինչպես հայտնում է Mirror-ը, Մադրիդում համաձայն չեն դեպքերի նման զարգացմանը, ուստի «Ռեալը» պատրաստում է նոր՝ ավելի բարձր աշխատավարձով 2 տարվա պայմանագիր։

Նշենք, որ այժմ եվրոպական մի շարք թոփ-ակումբներ ուշադրությամբ հետևում են «Ռեալի» քայլերին, քանի որ շատերն են ուզում իրենց կազմում տեսնել աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս