Բաժիններ՝

Մարդիկ նախընտրում են անգործ մնալ, խոպան գնալ, արտագաղթել, բայց ոստիկանությունում չաշխատել. մամուլ

«ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա: Խոսքը քննիչների, հետախույզների, շարքային ոստիկանների աշխատատեղերի մասին է: Արդեն մի քանի ամիս է՝ այս 60 թափուր տեղը չի հաջողվում լրացնել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Վերջին տարիներին բազմիցս գրել ենք այն մասին, որ իրավապահ համակարգում, հատկապես ոստիկանների ու քննիչների շրջանում, լուրջ դժգոհություններ կան: Տեղեկացրել ենք նաև համակարգը զանգվածային լքելու դեպքերի մասին: Առաջին անգամ այդպիսի ալիք առաջացավ 2009 թվականին, երկրորդ ալիքը 2011-ին էր:

Ոստիկանությունն իհարկե մինչ օրս պաշտոնապես չի ընդունում, որ կադրային այսպիսի խնդիր ունի: Սակայն Իջևանի նման փոքր քաղաքի օրինակը, որտեղ ընդհանրապես աշխատատեղի մեծ պահանջարկ կա, ցույց է տալիս իրավապահ համակարգի վարկաբեկման աստիճանը:

Մարդիկ, երիտասարդները նախընտրում են անգործ մնալ, խոպան գնալ, ընդհանրապես արտագաղթել, բայց ոստիկանություն չմտնել և չաշխատել: Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվել էլ է որպես՝ «հարամ» գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930