Human Rights Watch-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դտապարտել է Ադրբեջանում NIDA-ի 7 անդամի ձերբակալումը՝ կապված մարտի 10-ի ակցիային մասնակցելու հետ:

HRW-ի տարածած հայտարարությունում հիշեցվում է, որ մարտի 10-ի ակցիայից հետո NIDA-ի ձերբակալված անդամների քանակը հասել է 7-ի: Բոլոր ձերբակալվածներն էլ հանդիսանում են Facebook և Twitter սոցցանցերի օգտատերեր:

HRW-ի Եվրասիայի գծով ներկայացուցիչ Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են բողոքող երիտասարդությանը ստիպել լռել՝ դրանով իսկ ահաբեկելով մյուս ակտիվիստներին ևս: HRW-ն ընդգծում է, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում նույնպես փորձել են ահաբեկել երիտասարդներին՝ նրանց գրպանը գցելով թմրանյութեր և կեղծ մեղադրանքներ ներկայացնելով նրանց դեմ:

HRW-ն ընդգծում է, որ ձերբակալման ժամանակ խախտվել է NIDA-ի անդամների պաշտպանվելու իրավունքները: HRW-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել 7 ակտիվիստին՝ չեղյալ հայտարարելով նրանց դեմ ներկայացված մեղադրանքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930