
Իսրայելական տանկերը գիշերային հարված են հասցրել Սիրիայի տարածքին

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Գոլանի բարձունքներում տեղակայված իսրայելական տանկերն անցած գիշեր հարված են հասցրել Սիրիայի սահմանամերձ գոտում գտնվող մի շարք թիրախների:
Իսրայելի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ այդ հարվածը հասցվել է ի պատասխան սահմանամերձ գոտում պարեկություն կատարող իսրայելական «ջիպ» ավտոմեքենայի գնդակոծման, ինչպես նաև Սիրիայի տարածքից ականանետային արկի արձակման հետևանքով գրանցված պայթյունի:
Իսրայելական հրամանատարության խոսքերով՝ իրենք հաջողությամբ ոչնչացրել են Սիրիայի տարածքում ընկած թիրախները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե իսրայելական տանկերը կոնկրետ ինչպիսի թիրախներ են ոչնչացրել: