Բաժիններ՝

Դրոգբան Մոուրինյոյին կոչ է անում վերադառնալ Չելսի

«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»։

Մի քանի շաբաթից իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կթողնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը, իսկ լոնդոնյան ակումբը կրկին կսկսի նոր մարզչի որոնումները։ Այս խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը։

«Ժոզեն պարտավոր է վերադառնալ, նա ուղղակի պարտավոր է։ Նա հաղթող է, ով մշտապես մոտ է այն ֆուտբոլիստներին, ում հետ արդեն աշխատել է։ Իհարկե, նա գլխավորել է «Ինտերը», այժմ էլ՝ «Ռեալը», սակայն Ժոզեն անընդհատ խոսում էր «Չելսիի» մասին, նա սիրում է այդ ակումբը։

Երկրպագուները սպասում են նրա վերադարձին։ Ենթադրում եմ, որ ակումբի համար մարզչի խնդրի ամենաճիշտ լուծումը սա կլինի։ Պետք է վերադարձնել Մոուրինյոյին», – կոտ դ’իվուարցու խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930