ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Կելին (ԱՄՆ) գտնվում են Ադրբեջանում:

Համանախագահներն ապրիլի 3-ին կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորումը, ինչպես նաև ոչ վաղ անցյալում Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների հետ հանդիպման արդյունքները:

Ակնկալվում է, որ ապրիլի 4-ին համանախագահները կհատեն շփման գիծը և կմեկնեն ԼՂՀ: Նշվում է, որ համանախագահները մարտի 19-ին այցելել են Ստեփանակերտ, իսկ մարտի 20-ին՝ Երևան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930