Թուրքիան ու արաբական երկրները մեծացրել են սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարման ծավալը. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու արաբական երկրների կառավարությունները մեծացրել են սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարման ծավալը: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում թերթի պաշտոնական աղբյուրները: Բացի այդ, այդ մասին են վկայում տարածաշրջանում օդային բեռանափոխադրման մասին վիճակագրական տվյալները:
Թերթի տվյալներով՝ Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը զենք և զինամթերք են տեղափոխում Սիրիա: Սրանից առաջ էլ ամերիկյան The Wall Street Journal-ում տպագրվել էր մի հոդված, որում ասվում էր, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Սիրիայի հարևան երկրներում ստեղծել է ուսուցման ճամբարներ, որտեղ ռազմական ուսուցում է տրվում Սիրիայում մարտնչող զինյալներին:
Բացի այդ, ԿՀՎ-ի աշխատակիցները զինյալներին հատկացնում են հետախուզական տվյալներ՝ սիրիական բանակի ստորաբաժանումների կենտրոնացումների մասին: