Բաժիններ՝

«TRIANGLE»-ը ներկայացված է Abbey Road» և «AVID» ստուդիաների հայտարարած մրցույթին

«Brothers Nalbandyan»-ը, Ամիրյան Միշը և Մեգի Գոգիթիձեն` «TRIANGLE» ստեղծագործությամբ մասնակցում են աշխարհահռչակ «Abbey Road» և  «AVID» ստուդիաների հայտարարած մրցույթին։

«Մրցույթին մասնակցելու միտքն առաջացավ շատ պատահական. քանի որ միշտ հետևում էինք «Abbey Road» Studios-ի զարգացումներին և նորություններին, այնտեղ էլ կարդացինք մրցույթի մասին և որոշեցինք մասնակցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամիրյան Միշը։

Նրա խոսքով` մրցույթին ներկայացված «TRIANGLE» կոչվող երգը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբեր ամսին։ Երաժշտության և գործիքավորման հեղինակը «Brothers Nalbandyan»-ն է, իսկ խոսքերի հեղինակը` Աննա Ամիրյանը։

Mish«Մրցույթին մասնակցում են ավելի քան 4000 երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Այժմ առաջատարների ցուցակում են Հայաստանը, Մեքսիկան, Ֆրանսիան և Ավստրիան։ Այս պահի դրությամբ մենք մի քանի ձայների տարբերությամբ գրեթե 1-ին հորիզոնականում ենք։ Մրցույթին հաղթելով մեր առջև մեծ հնարավորություններ են բացվում` համագործակցելու աշխարհահռչակ պրոդյուսերների և ստուդիաների հետ»,- հավելեց Միշը։

Կարդացեք նաև

Նշենք, որ քվեարկությունը սկսվել է 2013 թվականի մարտի 14-ից և կշարունակվի մինչև մարտի 21-ը, ժամը` 21։00-ն։ Քվեարկության արդյունքում ժյուրին կընտրի լավագույնին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ձայների մեծամասնությանը։ Մրցույթի արդյունքների մանրամասները հայտնի կլինի ապրիլի 10-ին։

«TRIANGLE» երգը լսելու և նրա օգտին քվեարկելու համար այցելեք այստեղ.

Mish2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս