Իրանը պլանավորել է կառուցել ծանր էսկադրոնային ականակիր
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է իրանական հաջորդ տարում (սկսվում է մարտի 21) կառուցել ծանր էսկադրոնային ականակիր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական հետազոտությունների բաժնի ղեկավար Մոհամմադ Էսլամին.
«Մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել էսկադրոնային ականակրի ընդհանուր տեսքի մշակմանը: Այդ ոլորտում աշխատանքները շարունակվում են: Իրանը պլանավորել է հաջորդ տարի ստեղծել առաջին 500 տոննանոց սուզանավը, որը պետք է ջուրն իջեցվի 2013 թվականի վերջին:
Ոչ վաղ անցյալում մենք արտադրեցինք «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը, որը հագեցած է շարժիչների նոր համակարգով, մարտական ղեկավարման բարելավված համակարգով ու նավիգացիոն նոր համակարգերով: Այն արժեցել է 75 միլիոն դոլար: Մենք պլանավորել ենք այդ նավն արտահանել հարևան երկրներ՝ խթանելու համար հայրենական արտադրությունը:
Օրակարգում են գտնվում «Ջամարան 3»-ի և «Ջամարան 4»-ի արտադրման պլանները: Մենք հուսով ենք, որ «Ջամարան 3»-ը պատրաստ կլինի 2013 թվականի ավարտին, իսկ «Ջամարան 4»-ը՝ 2014 թվականի ավարտին»: