Բաժիններ՝

Իրանի Կասպյան նավատորմը համալրվելու է սուզանավերով ու անօդաչու թռչող սարքերով (տեսանյութ)

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ներկա է գտնվել Կասպից ծովում «Ջամարան 2» էսկադրոնային ականակրի շահագործման հանձնման արարողակարգին:

Իր ելույթում Վահիդին հայտարարել է, որ Իրանը պլանավորել է Կասպից ծովում գործելու նպատակով կառուցել նոր սուզանավեր ու անօդաչու թռչող սարքեր: Վահիդին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է Կասպից ծովում ձևավորել ընդհանուր զինված ուժեր՝ տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով:

2010 թվականի փետրվարին Պարսից ծոցում ջուրն է իջեցվել իրանական «Ջամարան 1» էսկադրոնային ականակիրը: Իսկ ահա «Ջամարան 2»-ի պատրաստման ժամանակ կիրառվել են նոր սերնդի տեխնոլոգիաներ, և այն առավել կատարելագործված է՝ իր նախորդի հետ համեմատ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031