Բաժիններ՝

Իրանում ջուրն է իջեցվել «Դեմավենդ» էսկադրոնային ականակիրը

Իրանական  IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում ջուրն է իջեցվել «Դեմավենդ» էսկադրոնային ականակիրը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գիտահետազոտական կազմակերպության ղեկավար, ծովակալ Ալի Գոլամզադեն:
Վերջինիս խոսքերով` ջուրն իջեցվելուց հետո սկսվելու է էսկադրոնային ականակրի փորձարկումը.

«Մի քանի ամսվա ընթացքում տեղի կունենա սպառազինությամբ «Դեմավենդի» հագեցվածությունը և այն առաքելություն իրականացնելու նպատակով կուղարկվի միջազգային ջրեր:

Նոր էսկադրոնային ականակրի փորձարկումը շատ բարդ է և պահանջում է տևական ժամանակ: Մենք հուսով ենք, որ 6 ամսվա ընթացքում «Դեմավենդը» ձեռնամուխ կլինի Իրանի ռազմածովային ուժերում իր առաքելության կատարմանը»:

Հիշեցնենք, որ շուտով Կասպից ծովում ջուրն է իջեցվելու «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը, որը կհամալրի Իրանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի կազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031