Գնաճի «չեմպիոնը» կաղամբն է
Սննդամթերքի հայաստանյան շուկայում 1 տարվա կտրվածքով կաղամբը թանկացել է ավելի քան երկու անգամ։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ սպառողական գների ինդեքսի վերբերյալ զեկույցի համաձայն կաղամբի գինը այս տարվա փետրվարին 119.1%-ով ավելի բարձր է եղել, քան 2012 թվականի փետրվարին։
12 ամսվա կտրվածքով ամենից շատ թանկացած մթերքների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. կաղամբ՝ 119.1%
2. ընկույզի միջուկ՝ 60.2%
3. սխտոր՝ 38.1%
4. սեղանի ճակնդեղ՝ 37.6%
5. բաստուրմա՝ 31.6%
6. սալոր՝ 31%
7. արքայանարինջ՝ 28.4%
8. կակաո՝ 27.1%
9 ալյուր՝ 25.7%
10. բրինձ՝ 24%