Բաժիններ՝

Պատրաստ եմ Ռեալի հետ հանդիպմանը. Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Հարձակվողը նշել է, որ իր թիմն առաջիկա հանդիպմանը  կներկայանա թարմ և հանգստացած վիճակում, ինչը հնարավոր է դարձել կազմի ռոտացիայի շնորհիվ։

«Նախորդ մրցաշրջանների պես այդքան էլ շատ հանդիպում չեմ անցկացրել, ուստի ինձ թարմ և հանգստացած եմ զգում։ Պատրաստ եմ «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը։ Մարզչական շտաբը կազմի ակտիվ ռոտացիայի է դիմել, ուստի «Յունայթեդը» խաղին կներկայանա լի ուժերով։ Ոչ բոլոր թիմերը կարող են իրենց թույլ տալ երկու հավասարազոր կազմեր, ուստի մրցաշրջանի վերջում նրանք ձախողվում են։ Մեզ այդպիսի բան չի սպասվում»,- Անգլիայի հավաքականի հարձակվողի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031