Ջոն Քերին Թուրքիային կոչ է արել Իսրայելի հետ հարաբերություններում գտնել «ոսկե միջինը»

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ կոչ է արել Իսրայելի հետ հարաբերություններում գտնել «ոսկե միջինը»:

Քերին «վիրավորական» է որակել Վիեննայում տեղի ունեցած ՄԱԿ-ի ֆորումում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը, որում նա զուգահեռներ էր անցկացրել սիոնիզմի ու ֆաշիզմի միջև:

Քերին հայտարարել է. «Թուրքիան ու Իսրայելը ԱՄՆ-ի կենսական կարևորության դաշնակիցներն են: Մենք ցանկանում ենք, որ նրանք համատեղ աշխատեն առաջացած խնդիրների հաղթահարման համար և սկսեն կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ փոխելու համար իրենց դիրքորոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս