Բաժիններ՝

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժեշտ է տալիս կարդինալներին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր պաշտոնապես լքում է պապական գահը: Իր պաշտոնավարման վերջին օրը Բենեդիկտոս XVI-ը որոշել է Վատիկանի Առաքելական պալատում հանդիպել կարդինալների հետ և հրաժեշտ տալ նրանց:

Իր ելույթում Բենեդիկտոս XVI-ը խոստացել է, որ անխոս հարգելու և հնազանդվելու է Հռոմի պապի պաշտոնում իրեն փոխարինողին. «Ձեր թվում է գտնվում ապագա Հռոմի պապը: Ես խոստանում եմ իմ անխոս հարգանքն ու հնազանդությունը նրան»:

Կարդինալներին հրաժեշտ տալուց հետո Բենեդիկտոս XVI-ը մեկնելու է Կաստել-Գանդոլֆո պապական ամառային նստավայր, ուր և հրաժեշտ է տալու հավատացյալներին, ինչը կլինի Հռոմի պապի կարգավիճակում նրա վերջին ուղերձը:

Բենեդիկտոս XVI-ը պապական գահին հրաժեշտ տալու իր մտադրության վերաբերյալ բարձրաձայնել էր փետրվարի 11-ին: Նոր ընտրությունները տեղի են ունենալու մարտի 15-ից հետո: Նրա հավանական փոխարինողների թվում նշվում են սևամորթ կարդինալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս