Քննարկվելու է հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրիրը
Փետրվարի 28-ից մարտի 2-ը Դիլիջանում պետական մարմինների, դոնոր հանրության և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ տեղի կունենա Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025թթ համար) նախագծի քննարկում :
Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակվել է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, առողջապահության, արդարադատության նախարարություններից և ՀՀ կենտրոնական բանկից:
Փետրվարի 28-ից մարտի 2-ը կայանալիք քննարկման ընթացքում նախատեսվում է
ա) GIZ Հայաստանի աջակցությամբ մասնագիտական քննարկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության հետ
բ) իրականացնել մասնագիտական քննարկումներ դոնոր հանրության հետ:
Քննարկման շրջանակներում կստորագրվի նաև Կայուն զարգացման ծրագրից Հեռանկարային զարգացման ծրագրին անցնելու սոցիալական գործընկերության Հուշագիր:
Քննարկմանը մասնակցելու և բացման խոսքով հանդես են գալու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: