
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային եթերում «հագցրել» են

ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբամային իրանական լրատվամիջոցը «հագցրել է»: «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, Սպիտակ տնից ուղիղ հեռարձակմամբ, ԱՄՆ Առաջին տիկինը հայտարարել է «Լավագույն ֆիլմ » անվանակարգում մրցանակակրի անունը:
Առաջին տիկնոջ եթերում հայտնվելն անակնկալ է եղել թե՛ հեռուստադիտողների, թե՛ հեռարձակող ընկերությունների համար: Մ. Օբաման մրցանակաբաշխությանը ներկայացել է բավական լայն բացվածքով, առանց թևքերի երեկոյան զգեստով:
Քանի որ տիկնոջ հագուստը կարող էր քննարկումների առիթ դառնալ Իրանի պահպանողական հասարակության շրջանում, FARC լրատվական գործակալությունը որոշել է իր ճաշակով «հագցնել» Միշել Օբամային:
Վերջինս Իրանի հեռուստադիտողին ներկայացել է դեկոլտեի փոխարեն՝ առանց արտահայտիչ բացվածքի, փոքր-ինչ երկար թևքերով զգաստով: