
Սպասվում է փոփոխական եղանակ

ՀՀ տարածքում փետրվարի 27-ին, 28-ի գիշերը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, մարտի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին ցերեկը կբարձրանա 1-3, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Փետրվարի 27-ին, 28-ի գիշերը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին օրվա երկրորդ կեսին, մարտի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 17.60C (1966 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -18.80C (1897 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 1.60C