Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հաղթել մեկ ամսում

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 9 ժամվա ընթացքում եղավ Արմավիրի և Արարատի մարզի 10 համայնքներում: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում էր փոփոխություններ իրականացնել մարդկանց կյանքում. վերջ կդրվի աղքատությանը, գործազրկությանը և արտագաղթին:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց  Արմավիրի և Արարատի մարզպետներին և որոշ համայնքապետերի՝ հրաժարական ներկայացնել, հայտարարեց, որ պատասխան են տալու բոլոր ընտրակեղծարարները:

Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը լինելու է Սյունիքի մարզում, իսկ փետրվարի 28-ին հանրահավաք է անցկացնելու Երևանում` Ազատության հրապարակում:  Հովհաննիսյանն ամեն անգամ դիմելով ներկաներին՝ կոչ էր անում աջակցել իրեն, խոստանալով, որ եթե ոչ մեկ շաբաթում, ապա մեկ ամսում ինքը հաջողության է հասնելու` հաղթանակ է լինելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս