Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին փոխել է Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավարին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար է նշանակվել Անզոր Չուբինիձեն: Նրա նշանակման հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Չուբինիձեն այդ պաշտոնում փոխարինել է Թեյմուրազ Ջանաշիային: Փետրվարի սկզբից Պետական պահպանության հատուկ ծառայությունը նախագահից անցել է վարչապետի ենթակայության ներքո: Խորհրդարանն այդ ուղղումն ընդունել է նախագահի լիազորությունների սահմանափակման շրջանակներում:

Նախագահին թողնվել է միայն անձնական թիկնազորի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս