Իրանն ուսումնասիրում է «Վեցյակի» ներկայացրած առաջարկները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալմա Աթայում ավարտվել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի առաջին լիագումար նիստը: Բանակցությունները կարող են վերսկսվել այն բանից հետո, ինչ Իրանը կուսումնասիրի այդ նիստի ժամանակ «Վեցյակի» ներկայացրած առաջարկները:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Մայքլ Մաննը. «Իրանցիներն ուսումնասիրում են մեր առաջարկները: Նրանք մի կողմ են քաշվել՝ դրանք քննարկելու համար: Եթե նրանք ընդունեն մեր առաջարկները, ապա բանակցութունները կարող են երկարաձգվել»:
Նշվում է, որ եթե Իրանը համաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը, ապա կվերացվեն նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Չի բացառվում, որ Ալմա Աթայում անցկացվեն մի շարք երկկողմ հանդիպումներ: