Բաժիններ՝

Սիրիացի ապստամբներն ուղղաթիռ են ոչնչացնում (տեսանյութ)

Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է սիրիացի ապստամբներից մեկը «երկիր-օդ» տիպի հրթիռ (ենթադրաբար «Իգլա-Ս») արձակում Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-8» տիպի ուղղաթիռի վրա:

Ուղղաթիռը գտնվում է հրթիռի արձակման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և հրթիռային հարված ստանալուց հետո սկսում է այրվել և ընկնել գետնին: Ուղղաթիռը կործանած սիրիացի ապստամբը շարունակ կրկնում է «Ալլահ Աքբար» (Աստված մեծ է): Միջադեպը տեղի է ունեցել Հալեպի մոտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728