Բաժիններ՝

Իտալիան չկողմնորոշվեց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի աջակենտրոն ուժերի դաշինքի առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անհրաժեշտ չի համարում Իտալիայում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելը:

Կրկնակի քվեարկություն անցկացնելու հարցն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Իտալիայում ամփոփվեցին փետրվարի 24-25-ի համընդհանուր քվեարկության արդյունքները: Դրանց արդյունքում Իտալիայի առաջատար և ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ ազգային խորհրդարանի երկու պալատներում (Պատգամավորների պալատ և Սենատ) ստանալ բացարձակ մեծամասնություն:

Պատգամավորների պալատի ընտրություններում ձախակողմյանները ստացել են քվեների 29.54 տոկոսը, իսկ աջակողմյանները՝ 29.18 տոկոսը: Սենատի ընտրություններում առայժմ առաջատարը վերստին Պիեր Լուիջի Բերսանի գլխավորած ձախակենտրոն դաշինքն է՝ 31.63 տոկոս, իսկ Բեռլուսկոնիի աջակենտրոն դաշինքը ստացել է քվեների 30.71 տոկոս:

Տեղի քաղաքական բազմաթիվ դիտորդների կարծիքով այդպիսի իրավիճակը կասկածի տակ է դնում երկրի ղեկավարելիության հարցը: Այս կապակցությամբ Բեռլուսկոնին հայտարարել է, որ այժմ բոլորը պետք է մտածեն, թե ինչ օգտակար բան կարող են անել Իտալիայի համար՝ դրա հետ մեկտեղ բոլոր կոչ անելով գնալ որոշակի զոհաբերությունների:

Տեղի փորձագետների կարծիքով խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումից խուսափելու համար քաղաքական առաջատար խաղացողները պետք է նոր դաշինքներ կնքեն: Դրա հետ կապված՝ Բեռլուսկոնին դեմ է արտահայտվել հեռացող վարչապետ Մարիո Մոնտիի կենտրոնամետ ուժերի հետ դաշինք կնքելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս