Չինաստանում մինչև 27 տարեկան չամուսնացած կանանց համար պաշտոնապես հնարվել է վիրավորական արտահայտություն
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունը դիմել է արմատական քայլերի. 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և չամուսնացած կանանց համար հնարվել է վիրավորական արտահայտություն:
Այժմ մինչև 27 տարեկան չամուսնացած կանանց պաշտոնապես համարելու են հնացած ապրանք և անվանելու են «թերմացք» (leftover): Չինաստանի իգական սեռի բնակչության մեծ մասը չափազանց մտահոգ է, որ այսուհետ մինչև 30 տարեկան չամուսնացած կանանց պիտակավորելու են, և որ նրանք հասարակությունում համարվելու են սպիտակ ագռավներ:
Չինաստանի կոմունիստական կառավարությունը Համաչինական ֆեմինիստական ֆեդերացիայի բոլոր անդամներին առաջարկել է հրատարակված բոլոր հոդվածներում վիրավորական այդ տեմինն օգտագործել այն 27-30 տարեկան կանանց դեմ, որոնք կրթված են, պրոֆեսիոնալ, հավակնոտ, սակայն միայնակ են, որոնց «չի հաջողվել» իրենց համար համապատասխան տղամարդ գտնել: Այդպիսի կանանց թիվը Չինաստանում գնալով էլ ավելի է շատանում:
Նրանք այժմ հայտարարվել են որպես անցանկալի անձ: Կառավարությունն ավելի հեռու է գնացել և պատվիրել է «Թերմացք-կանայք արժանի չեն մեր կարեկցանքին» խորագրով հոդված, որը տարածվել է երկրում՝ հարուցելով միլիոնավոր երիտասարդ կրթված ու հավակնոտ կանանց վրդովմունքը:
Նշվում է, որ իր այս քայլով Չինաստանի կառավարությունը մտադիր է դիմակայել 1.3 միլիարդ բնակչությամբ երկրում գենդերային անհավասարության աճին: Բանն այն է, որ Չինաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 118 տղա: