Բաժիններ՝

Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ձերբակալվել է Azadliqnews.tv-ի աշխատակից Դայանաթ Մամեդովը: Լրագրողը նկարահանել է Բաքվի մետրոպոլիտենի մուտքի մոտ առաջացած հրմշտոցը և ձերբակալվել է մետրոպոլիտենի ոստիկանության աշխատակիցների կողմից:

Azadliqnews.tv-ի խմբագիր Աֆղան Մուխթարլըն հայտարարել է, որ լրագրողին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ իրեն ձերբակալել են, ինչից հետո նրա հեռախոսն անջատվել է: Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք հետաքննում են լրագրողի ձերբակալման մասին տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728