Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը վերականգնելու է Թբիլիսիում Հայկական թատրոնը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող Հայկական թատրոնը վերականգնվելու է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի միջոցներով: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին.

«Չկասկածեք, որ վերանորոգումն իրականացվելու է բարձր մակարդակով: Վարչապետն անձամբ է ցանկություն հայտնել վերականգնել թատրոնը: Իվանիշվիլիի հիմնադրամը ֆինանսավորելու է նաև 6 եկեղեցու վերանորոգումը: Նա ասել է, որ ավելի լավ է վերանորոգի այդ եկեղեցիները, իսկ հետո թող գիտնականները որոշեն, թե ում է պատկանում այս կամ այն եկեղեցին: Նա հավելել է, որ եթե իրենք տարիներով վիճեն, ապա դրանք վերջնականապես կփլուզվեն, և հստակեցնելու համար արդեն ոչինչ չի մնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս