Ղազախստանում մեկնարկել են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի ու «Վեցյակի» միջև բանակցությունները: Դա տևական ընդմիջումից հետո բանակցային չորրորդ փուլն է:

Հանդիպումից առաջ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Վեցյակը» Ալմա Աթայում Թեհրանին առաջարկելու են նրա դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում, ինչի դիմաց իրանական կողմը պետք է զիջումների գնա իր միջուկային ծրագրի հարցում:

Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միայն այն առաջակները, որոնք դուրս չեն գա Միջուկային զենքի չտարածման պայմանագրով Թեհրանի ստանձնած պարտավորվածությունների շրջանակներից:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային վերջին փուլն անցկացվել էր նախորդ տարվա հունիսի 18-19-ին, Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս