Բաժիններ՝

Հայտնի է Թուրքիայում PKK-ի զինաթափման ժամկետը. թուրքական մամուլ

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը բանտում հանդիպել է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորներ Փերվին Բուլդանի, Սըրրը Սյուրեյյա Օնդերի ու Ալթան Թանի հետ:

Օջալանը հայտարարել է, որ երեք նամակ է հղել, որոնց հասցեատերերն են ԽԺԿ-ն, Եվրոպան և Ղանդիլի (Հյուսիսային Իրաք) ղեկավարությունը: Օջալանը հավելել է, որ արդեն 5 ամիս է, ինչ թուրքական իշխանությունները սկսել են բանակցել իր հետ՝ PKK-ի զինաթափման շուրջ:

Նշվում է, որ Օջալանը զինաթափման համար ժամկետ է սահմանել մարտի 21-ը՝ Նովրուզը (մահմեդական աշխարհի Նոր տարի): Այդ օրն Օջալանը հանդես է գալու կարևոր հայտարարություններով:

Հիշեցնենք, որ սրանից առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին հետաքրքրություն էր հայտնել, թե վարչապետ Էրդողանն ինչպիսի զիջումներ է անելու, եթե PKK-ն համաձայնի զինաթափվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս