Բաժիններ՝

Ուսամա բեն Լադենը մահվանից գրեթե երկու տարի անց հանվել է ՄԱԿ ԱԽ-ի «սև ցուցակից» (տեսանյութեր)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը հանվել է ՄԱԿ ԱԽ-ի «սև ցուցակից»: Դա տեղի է ունեցել նրա մահվանից գրեթե 2 տարի անց:

Բեն Լադենի անունն այդ ցանկում էր ընդգրկվել 2001 թվականի հունվարին, ինչն արվել էր «Ալ Քաիդայի» դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների շրջանակներում: Դրանով իսկ արգելք էր դրվել նրա տեղաշարժերի վրա և սառեցվել էին միջազգային վարկային հիմնարկներում նրա ակտիվները:

ՄԱԿ ԱԽ-ի «սև ցուցակից» Բեն Լադենի անունը հանվել է 2013 թվականի փետրվարի 21-ին: Ինչ վերաբերում է նրա բանկային ակտիվների սառեցմանը, ապա դրանց ապասառեցման հարցով միջնորդությամբ պետք է հանդես գան առանձին երկրներ, որոնք պետք է երաշխիք ներկայացնեն, որ այդ գումարներն ուղղակի կամ անուղղակի ձևով չեն ծառայի ահաբեկչական նպատակների:

Հիշեցնենք, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 50 կիլոմետր հեռավորության վրա ընկած Աբոտաբադում: Փոխհրաձգության ժամանակ բեն Լադենը մհացել էր գլխին ստացած վնասվածքի պատճառով: Դրանից հետո հայտարարվեց, որ Բեն Լադենի դիակն ընկել է ծովը:

ՄԱԿ ԱԽ-ը «Ալ Քաիդայի» դեմ պատժամիջոցներ է սահմանել 1999 թվականի հոկտեմբերի 15-ին՝ թիվ 1267 բանաձև: Ներկա դրությամբ նրա «սև ցուցակում» ընդգրկված է 233 ազգանուն և 63 կազմակերպություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս