Պետք է շարունակել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները. Անգելա Մերկել (լուսանկարներ)

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկօրյա այցով Թուրքիա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախ այցելել է Քահրամանմարաշ, ուր տեղակայվել են Գերմանիայի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային երկու համալիրները: Մերկելի այցի հետ կապված՝ Քահրամանմարաշում է գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Դրանից հետո Մերկելն Անկարայում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Մերկելն ու Էրդողանն ունեցել են տետ-ա-տետ հանդիպում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, գերմանաբնակ թուրքերին առնչվող խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը և այլն:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ պետք է շարունակվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ տավող բանակցությունները. «Մենք բանակցային գործընթաց ենք վարում բաց արդյունքով: Դրա հետ կապված՝ ԵՄ-ն ունի պայմանավորվածություն, սակայն արդյունքը դեռ հայտնի չէ:

Ես կասկածներ ունեմ և քանիցս արտահայտվել եմ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության համար: Սակայն ես ցանկանում եմ, որ այդ գործընթացը շարունակվի: Եթե մենք բացենք բանակցային նոր գլուխ, ապա կկարողանանք մեկ քայլ առաջ կատարել»:

almanya-basbakani-merkel-kahramanmarasta65d847d43c

184335

z0ir3a0d

 

erdogan-merkel

 

almanya_basbakani_merkel_kahramanmarasta_h3386

erdogan-merkel-i-boyle-sasirtti-575539

d280c14e422e1db7_350x230

Տեսանյութեր

Լրահոս