Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ դասադուլավոր ուսանողներին
Դասադուլի կոչ անող ուսանողները երթով հասել են Ագրարային համալսարան։ Այստեղ նրանց միացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ողջունել է ակցիայի մասնակիցներին և նշել՝ իրեն ուրախացնում է, որ երիտասարդությունը ոտքի է կանգնել։ Ր.Հովհաննիսյանը նաև նշել է, որ ովքեր կխախտեն երիտասարդների իրավունքները, պատասխան են տալու։
Նշենք, որ հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել. նրանք բողոքում են նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների դեմ և պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։