Օսկար ստանալուն պես ընկավ աստիճանների վրա (տեսանյութ)
Լոս Անջելեսում այսօր կայացած 85-րդ Օսկար մրցանակաբաշխության ժամանակ, երբ ֆրանսիացի օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը հայտարարեց, որ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Իմ տղամարդը խելագար է» կատակերգության գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը, վերջինս այնքան հուզված էր, որ բեմ բարձրանալիս սայթաքեց աստիճանների վրա:
Բարեբախտաբար, դերասանուհին լուրջ վնասվածք չստացավ և կարողացավ հանգիստ վերցնել իր մրցանակը: