
Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Վիրավորվողը 1968 թվականին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին: Առավոտյան 11:00-ի կողմերն էր: 3 կրակոց է եղել»,- ասել է Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետի խոսքով` գնդակը դաստակի շրջանում է դիպել, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը հոսպիտալում է: Գյուղապետը նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ վերջին 3 օրերին հակառակորդի դիպուկահարները 2 ժամը մեկ պարբերությամբ կրակում են: