ԳԱԼԱ-ի լրագրողի հեռախոսազրույցը` գումար բաժանող «հրահանգչի» հետ (ձայնագրություն)

ԳԱԼԱ  հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, կայքի թղթակցին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաև մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» և հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով:  Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր  փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:

Ներկայացնում ենք այդ հեռախոսազրույցներից մեկի վերծանված տարբերակը՝ հասկանալի պատճառով չենք հրապարակում միայն անունները:

Լրագրող- Բարեւ, ձեզ

Հրահանգիչ-Բարե՞ւ, ո՞վ է

Լրագրող -Աշխենն է, երեկ քու համարդ տվեցին, Սովխոզ էի ես:

Հրանագիչ-Աշխե՞ն…

 Լրագրող- Ինձ համար, որ զանգեցին…

Հրահանգիչ- Է՜, հետո՞:

Լրագրող– Ես գուզեմ գրվիմ, ի՞նչղ ենենք որ:

Հրահանգիչ- 31 դպրոցը կընտրե՞ս, թե՞ մանկապարտեզը:

Լրագրող– Մանկապարտեզը:

Հրահանգիչ– Մանկապարտե՞զը, ձեր տները ո՞ր կողմն է, ազիզ ջան:

Լրագրող– Ես գրանցված եմ Ղանդիլյան 10, չէ այդտեղ կապրիմ:

Հրահանգիչ– Չէ՛, մերը չէ, ազիզ, քուկդ:

Լրագրող -Իսկ ո՞ւմն է որ…

Հրահանգիչ– Դու պտի կայարանի մոտը նայես, ուրդե՞ղ կա ընտրատարածք:

Լրագրող- Բայց ինձ ձեր մյուս հրահանգիչը՝ x-ը ասաց, որ դիմեմ մանկապարտեզը:

Հրահանգիչ– Ի՞նչղ, մանկապարտեզը նայե՞լ ես: Ուրեմն կերթաս կայարան՝ ընտրատարածքը՝ ընտեղ որ դպրոցն է՝ երկաթգծի տեխնիկումի կողքը, ընդեղ նայե անունդ, եթե չեղավ, մե հատմ էլ զանգե կըսեմ:

Լրագրող– Մի բան էլ հարցնեմ էլի՝ ես էլի մարդ կարող եմ բերել, որ Ձեր ցուցակների մեջ գրանցեք, այդ հարցով ո՞ւմ դիմեմ, էլի նույն տեղում են գրանցված: Էդ շենքի բնակիչներին էլ կարող եմ բերել:

Հրահանգիչ- Լսե, ընձի լսե, որ տարածքն որ պտի ընտրեք, էդ հրահանգիչին դիմե: Էն դպրոցից կրնաս ճշտես, ուր որ դու պտի ընտրես: Էդ կողը դպրոց է, մանկապարտեզ է, թե կառավարչություն է, մտի ներս, հարցու Ձեր հրահանգիչը ով է, իրանք կըսեն:

Լրագրող– Բայց կարող է չգրանցեն, որովհետեւ այն անգամ էլ խոստացան ու չարին:

Հրահանգիչ- Չէ, չեն կրնա չգրանցեն, իրավունք չունին՝ չգրանցեն, էղա՞վ:

Լրագրող– Իսկ ինչքա՞ն պտի տան որ:

Հրահանգիչ- Հինգ հազար:

Լրագրող -Հինգ հազա՞ր, բայց ասին՝ տասը հազար:

Հրահանգիչ– Ես ըդքան գիտեմ, ով որ ասել է, թող ինքը էդքան տա:

Լրագրող– Մարդ որ բերեմ, չի՞ ավելնա, ես մի 10-15 հոգի կարող եմ բերել:

Հրահանգիչ– Չէ դու նախ մեր տարածքը չես, ու հեչ բանով էլ չես կրնա ընձի օգնե:

Լրագրող– Ես լրացուցիչ ցուցակ կբերեմ, ես նախկինում էլ աշխատել եմ, էլի:

Հրահանգիչ– Առաջվա ցուցակների պես չէ հմի, աղջիկ ջան, հմի ով որ մեր ցուցակների մեջ կա իրանք են, որոնց մենք գրանցել ենք:

Լրագրող– Հմի վերջին գինը 5000, հա՞:

Հրահանգիչ– Չեմ հասկնա, դու հմի գին կորոշե՞ս, դու գին կրնա՞ս փոխես, դու գնա Կոշտոյանի մանկապարտեզ:

Իսկ ե՞ս ում դիմեմ` ընձի էլ գրանցեն, ես էլ ելնիմ հաշվառեմ:

Կոշտոյանի մանկապարտեզ գնա, հրահանգիչին ասա, թող գրանցեն:

Լրագրող– Հա, բայց ես էլ, որ հաշվառում անեմ, ում դիմեմ:

Հրահանգիչ– Ըդուր համար ուշացել ես, չես կրնա հաշվառում անես: Դու Կոշտոյանի մանկապարտեզը գնա, դպրոցը չէ, կամ 29 դպրոցը կամ էլ մանկապարտեզը, ներս մտի, իրանց հրահանգիչներին հարցրու, իրանք քեզի պարտավոր են տեղեկացնելու ամեն ինչ:

Լրագրող-Լավ, շատ մերսի:

Ձայնագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հասկանալի պատճառներով, խոսակցության ոչ ամբողջական տարբերակն ենք հրապարկում, որպեսզի չհնչեն անուններ:

Տեսանյութեր

Լրահոս