![](/banners/BeFunky-design.jpg)
Ապակե բաժակով հարվածել է կնոջը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/IMG_2093-copy.jpg)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գևորգ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 25-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ X տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ` Մերի Հ.-ի հետ, որի ընթացքում ապակե բաժակով հարվածել է Մերի Հ.-ի ձախ ձեռքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ, առողջության կարճատև քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ. Ադամյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ iravaban.net