
Երևան-Երասխ ավտոճանապարհին Իրանի քաղաքացին ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Բահրամ Շեկտդեհբանտալամահարը, վարելով «Հովո» բեռնատար մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքը, կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վրայից պոկվել են 2 անիվներն ու կցորդը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: