Ես անվարան մարտադաշտ կուղարկեմ կին զինծառայողներին. Բարաք Օբամա
Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց վարանման հրաման կարձակի կին զինծառայողներին մարտադաշտ ուղարկելու մասին՝ կապված Պենտագոնի կողմից ռազմական գործողություններին կին զինծառայողների մասնակցության վրա դրված արգելքի չեղյալ հայտարարման հետ.
«Գործնականում կանայք արդեն իսկ մասնակցում են ռազմական գործողություններին: Եբ նրանք գտնվում են ռազմական գործողությունների այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, նրանք խոցելի են, նրանք վերքեր են ստանում և մահանում են:
Այնուամենայնիվ, ես ճիշտ եմ համարում Պենտագոնի որոշումը, քանի որ այն կոչված է կանանց համար հնարավորությունների ընդլայնմանը: Ռազմական հանդերձանքով հիանալի սեռի ներկայացուցիչները կարող են անել այն ամենը, ինչ՝ տղամարդիկ և անգամ ավելին»:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան ԱՄՆ ցամաքային զորքերի, այդ թվում նաև հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների կազմում ռազմական գործողություններին մասնակցելու հարցում կանանց վրա դրված արգելքի չեղյալ հայտարարման մասին բարձրաձայնել է նախորդ ամսվա վերջին:
Այդ արգելքը գործել է 1994 թվականից: Ներկայումս 1.4 միլիոն ամերիկացի զինծառայողների 14 տոկոսը՝ մոտ 200.000 մարդ, կազմում են կանայք: Նրանցից ավելի քան 37.000-ը սպաներ են: