Բաժիններ՝

«Վիա Գրայի» նախկին երգչուհին գիրացել է 10 կիլոգրամով (լուսանկարներ)

«Վիա Գրա» խմբի ամենահաջողակ մասնակիցներից մեկը`  Տատյանա Կոտովան, ով 2006-ին ճանաչվել է «Միսս Ռուսաստան»,  միշտ հայտնի է եղել իր սլացիկ կազմվածքով: Սակայն այժմ երկրպագուները դժվարությամբ են ճանաչում երգչուհուն. նա գիրացել է շուրջ 10 կգ-ով:

Ամանորյա տոների ավարտից հետո երգչուհին մեկնել էր ծովափ՝ հանգստանալու: «Ես հիանալի հանգիստ եմ ունեցել: Ամբողջ օրն արևայրուք եմ ընդունել, պառկել ավազի վրա. ուրիշ ոչինչ չեմ արել: Մոսկվայում սովորաբար սա անել հնարավոր չէ: Չէ՞ որ ամեն օր ինչ-որ բան է կատարվում, ու շատ աշխատանք կա կատարելու»,- ասել է երգչուհին:

Նա համացանցում  տարածել է լողափում կատարված լուսանկարներն ու անակնկալի բերել երկրպագուներին` իր նոր կազմվածքով: Մյուս կողմից, ռուսական լրատվամիջոցներում քննարկվում է նաև Կոտովայի՝ հղի լինելու հանգամանքը: Երգչուհին, սակայն, չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները:

4 3 2

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս