«Էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել»։
«Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր էլ համոզված է, որ այն հանգրվանը, որում գտնվում էին հայ-թուրքական հարաբերությունները մինչև 2008 թվականը, Հայաստանի համար ընդունելի չէր»։
«Չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Բրյուսելը ռուսական «Մագնիտսկու ցուցակի» օրինակով մի շարք պաշտոնյաների և օլիգարխների անուններ հրապարակեն, որոնք կզրկվեն ԱՄՆ և ԵՄ երկրներ այցելելու արտոնագիր ստանալու իրավունքից»
«Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գևորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր»։
Եթե նախկինում իշխանության թեկնածուի ձայներն ապահովում էին մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնք հիմնականում քրեածին օլիգարխներն էին, ապա այս անգամ նրանք մեկուսացվել են։
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1925թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի Տարածքային բժշկական կենտրոն:
Թենիսիստուհու թանկարժեք այս մատանու գինը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն փորձագետների գնահատմամբ` այն արժե մոտ 6 մլն դոլար: Թենիսիստուհին մատանին նվեր է ստացել 2004-ին՝ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասից: Մատանին զարդարված է 11 կարատանոց վարդագույն ադամանդով:
Իշխանությունը պետք է բացառի ընդդիմադիր դաշտի ապագաղափարականացումը, որովհետև դա ընդհանրապես ապականում է քաղաքական մթնոլորտը երկրում, քաղաքացիների մոտ առաջացնում է հուսալքվածություն, հիասթափություն, ստիպում է նրանց արտագաղթել:
Եթե մենք չկարողանանք լավ ընտրություններ անցկացնել, եթե մեզ պետք է մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է, որ մենք արժանի չենք առաջնորդելու մեր ժողովրդին:
Նոր օդանավակայանի համար հատկացված է 77 միլիոն քմ տարածք։
ՔԿՀ-ի պետն անպայման տեղյակ է լինում «զոն նայողների» ինստիտուտի մասին: ՔԿՀ-ի աշխատակիցն ինձ ասում է, որ առանց այդ ինստիտուտի չեն կարող ղեկավարել հիմնարկը: «Զոն նայողը» կարգ ու կանոն հաստատելու մեխանիզմ է: Քրեակատարողական հիմնարկներում կան, այսպես ասած` լավ, կահավորված, «էլիտար» խցեր և կան սովորական խցեր:
«Перебор:((( Սենց որ գնա, վաղը բնական կարիքներն էլ խցիկների ուղեկցությամբ կբավարարի: Քաղաքական գործունեությունն ու պայքարը չի կարելի վերածել սեփական անձի շուրջ մի անվերջ հրապարակային պտույտի»: