Մհեր Սեդրակյանի գազալցակայանում հավելյալ գումա՞ր են պահանջում. մամուլ
««Ժողովուրդը» երեկ ահազանգ ստացավ այն մասին, որ Էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել։ Բանն այն է, որ գազալցակայւսնում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ՝ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է։
«Բայց թեյավճարը տալիս են կամովին՝ այդ աշխատանքն արած մարդուն։ Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը»,– դժգոհեց խմբագրություն զանգահարած քաղաքացին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Փորձեցինք այս առիթով պարզաբանումներ ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնական ներկայացած Սերգեյ Բաղդասարյանը. «Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն։ Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա։ էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս։ Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»»։