Մեղրի քաղաքի զորամասի դիմաց վրաերթի է ենթարկվել 2-ամյա աղջնակը

Հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Համբարձում Բաղդասարյանը վարելով ՎԱԶ 2107 մակնիշի 33 ՏV 746 համարանիշի ավտոմեքենան, Մեղրի քաղաքի Սահմանապահ զորքերի զորամասի մուտքի դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա Ալինա Գոդենչուկին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի Տարածքային բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031