Բաժիններ՝

Իրավիճակն ակամա սկսում է հիշեցնել ԽՍՀՄ տարիները. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից, անշուշտ, մի քայլ «առաջ» են. եթե նախկինում իշխանության թեկնածուի ձայներն ապահովում էին մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնք հիմնականում քրեածին օլիգարխներն էին, ապա այս անգամ նրանք մեկուսացվել են։ Խնդիրը տեղափոխվել է օրինական հարթություն։

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Երևանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետերին, քաղաքապետերին, գյուղապետերին, ասել է թե` պետական համակարգի ղեկավար աշխատողներին։ Սա նշանակում է, որ կեղծիքներն օրինականացվում են, իշխանական լծակներն էլ՝ պետականացվում, իշխանությունը նույնանում է պետության հետ։

Ու քանի որ ավագ սերնդի ՀՀԿ-ականներից շատերը նախկին նվիրյալ կոմունիստներ են՝ «սովետի շկոլան» անցած, ուստի իրավիճակն ակամա սկսում է հիշեցնել ԽՍՀՄ տարիները։ Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում, անգամ էլեկտրաէներգիայի ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031