Բաժիններ՝

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարն ունի քրդական ծագում

Avesta կայքը հետազոտություն է անցկացրել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանի ծագման շուրջ: Իր անունը հայտնել չցանկացած աղբյուրը պատմել է, որ Հաքան Ֆիդանը սերում է Վանի նահանգի Dêra Jorîn գյուղից:

Ֆիդանի հայրը 50 տարի առաջ տեղափոխվել է Անկարա, ուր և 1968 թվականին ծնվել է Հաքան Ֆիդանը: Աղբյուրը հավելել է, որ Հաքան Ֆիդանի հորեղբոր անունն է Հաջի Մաջիդ Ֆիդան և նա երկար ժամանակ ապրել է տվյալ գյուղում: Նշվում է, որ Հաքանների ընտանիքում կրոնն ունի շատ մեծ տեղ: Աղբյուրի խոսքերով՝ չնայած Ֆիդանը ծնվել է Անկարայում, նա տիրապետում է քրդերենին:

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը MIT-ի փոխտնօրեն հանդիսացած ժամանակ (2009-2010) եղել է նաև արտաքին քաղաքականության գծով ներկայիս վարրչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը և համարվում է նրա վստահելի մարդկանցից մեկը: Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավար է նշանակվել 2010 թվականի մայիսի 25-ին: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին թուրքական «Հյուրիյեթ» թերթը գրել էր, որ Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Թուրքիայի հաջորդ վարչապետ՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Ֆիդանն ամենուրեք ուղեկցում է Էրդողանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս