Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը պայմանագիր չի՞ կնքել. մամուլ

«Երեկ տարածված այն լուրի կապակցությամբ, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից 5000 գլուխ տավարի համար, իսկ Իրանը Հայաստանին կտրամադրի գյուղտեխնիկա և պարարտանյութեր, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը «Ժամանակին» վստահեցրեց.

«Բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել։ Եթե պաշտոնական տեղեկատվություն եք ուզում՝ վերջերս մարզպետը աշխատանքային խմբով եղել է Իրանի Իսլամական հանրապետության Ատրպատական նահանգում՝ պաշտոնական այցով, որտեղ նման հարց չի քննարկվել»։

Մեր հարցին՝ իսկ նախապատրաստվո՞ւմ է նման պայմանագիր, Ա. Դոլունցը պատասխանեց, թե այլ մանրամասների չի տիրապետում, սակայն կրկին վստահեցրեց, որ նման պայմանագիր գոյություն չունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031