Բաժիններ՝

Պետությունը կանգնած է Միքայել Բաղդասարովի թիկունքին, իսկ քաղաքացիների իրավունքները երկրորդական արժեք են. մամուլ

««Ժողովուրդը» դեռևս 2012 թ. նոյեմբերի 23-ի համարում անդրադարձել էր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում ստեղծված խնդրին: Հիշեցնենք, որ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որևէ բացատրության 35 բանվորի ազատել էր աշխատանքից, որից հետո ազատված աշխատակիցներից շատերը դիմել էին աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ՝ հայտնելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Գրասենյակից ասել էին, որ պատասխանը կլինի 1 ամսից ոչ շուտ:

Երեկ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որևէ կերպ հնարավոր չի եղել գտնել: Մի խոսքով, պետությունը կանգնած է Միքայել Բաղդասարովի թիկունքին, իսկ քաղաքացիների իրավունքները երկրորդական արժեք են»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս