Գրող Գագիկ Ծառուկյանը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Oրերս մամուլում գրվել էր, որ Կանադայում անգլերենով լույս է տեսել Գագիկ Ծառուկյաևի հեղինակած «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն» գիրքը, սակայն Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասել էր, որ շփոթմունք է եղել՝ Գագիկ Ծառուկյանն ընդամենը հովանավորել է այդ գիրքը։
Սակայն դրանից առաջ Ծառուկյաևը գրել էր ևս մի գիրք՝ «Օլիմպիական Հայաստան» վերնագրով, արդեն հայերենով, միայն առաջաբանը՝ անգլերեն, բավականին շքեղ, 261 էջանոց, որի առաջաբանում գրված է. «Մենագրությունը նպատակ է հետապնդում մարզասեր հասարակությանը ծանոթացնել օլիմպիական խաղերի պատմությանը՝ սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից մինչև մեր օրերը։ Գրքում տրվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ստեղծման և զարգացման տարաբնույթ ուղղությունները», և այդպես շարունակ։ Գրքի շապիկի վրա հեղինակի անուն-ազգանունև է՝ Գագիկ Ծառուկյան։ Այլ անուն չկա»։