Բաժիններ՝

«Օրենքով գողերը» հապճեպ լքում են Մոսկվան

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի մեջ չմտնող «օրենքով գողերը» հապճեպ լքում են մայրաքաղաքը: Նրանք վախենում են վրեժխնդրությունից ու ձերբակալությունից: Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ այսօր առավոտյան Մոսկվան լքել է «օրենքով գողերի» մի ամբողջ խումբ, մյուսները մտադիր են դա անել գիշերը և վաղը: Նրանք հիմնականում «օրինաճանաչներ» են, որոնք չեն մտնում Ուսոյանի կլանի մեջ: Նրանք Բելառուսի միջոցով Ռուսաստանից մեկնում են արտասահման:

Աղբյուրի պնդմամբ՝ «կրիմինալ գեներալները» վախենում են, որ իրավապահ մարմինները զգալիորեն կակտիվացնեն իրենց աշխատանքը, և իրենք կարող են ձերբակալվել որևէ պատրվակով: Բացի այդ, նրանք չեն ցանկանում դառնալ Ուսոյանի կողմնակիցների վրեժխնդրության օբյեկտ:

Մասնավորապես, Մոսկվան լքել են կամ մոտ ժամանակներս կլքեն «օրենքով գողեր» Ջեմո Միկելաձեն, Մերաբ Ջանգվելաձեն և Ռովշան Ջանիևը, որոնք հանդիսանում են Ուսոյանի կլանին ընդդիմադիր գանգստերների կլանի առաջնորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս