Իշխանափոխությունը ՀԱԿ-ում տապալվե՞ց

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ցանկանում էր իշխանափոխություն` համակարգողի փոփոխություն իրականացնել Հայ ազգային կոնգրեսում, սակայն կարող է այնպես ստացվել, որ իշխանափոխություն տեղի ունենա նրա ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունում: Խնդիրն այն է, որ Պետրոս Մակեյանն այդ կուսակցությունում` նրա ակտիվում, չունի մեծամասնություն. կուսակցության անդամների մեծ մասը չի կիսում Մակեյանի մոտեցումները, և ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից: Հենց այդ պատճառով Մակեյանը չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի այսօր կայացած նիստին, և, ըստ էության, հրաժարվել է ՀԱԿ-ը բարեփոխելու իր ծրագրից:

168.am-ի տեղեկություններով՝ Պետրոս Մակեյանը դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո է ցանկություն հայտնել լքել ՀԱԿ-ը, և հենց այդ  ժամանակ է հասկացել, որ իր ղեկավարած կուսակցությունում մեծամասնություն չունի: Փաստորեն, ստեղծվել է մի վիճակ, որ Մակեյանը  դարձել է իր ղեկավարած կուսակցության պատանդը ՀԱԿ-ում:

Տեսանյութեր

Լրահոս