Բաժիններ՝

Ստոմատոլոգներին ընդունեց նաև Դերենիկ Դումանյանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։

Նախարարը  նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված  որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես` խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում  է, որ օրենքի քննարկման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում մասնագիտական որոշ մոտեցումներ հաշվի չեն առնվել։ Կլինիկաների և  անկախ լաբորատորիաների ղեկավարներն իրենց մտահոգող խնդիրների լուծման ուղղությամբ այս անգամ առավել կոնկրետ առաջարկներ ներկայացրեցին։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ նախարարության մասնագետներն արդեն հանդիպումներ և նախնական քննարկումներ  են ունեցել լիազոր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և խոստացավ, որ այդ առաջարկները ևս կվերլուծվեն նախարարության մասնագետների կողմից և համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն պատկան մարմիններին։  Նա առաջարկեց մի քանի օրից կրկին հանդիպել` ամփոփելու արդյունքները։

ՀՀ առողջապահության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031